Համաձայն ,,Տեղական ինքնակառավարման մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի, ,,Արխիվային գործի մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի Մասիս քաղաքային համայնքի ավագանին որոշում է. 1.Համայնքային սեփականություն համարվող արխիվային փաստաթղթերի (Մասիսի համայնքապետարանի 2010-2014 թթ. ֆինանսա-տնտեսական գործունեության) սեփականության իրավունքը փոխանցել պետական սեփականության՝ Հայաստանի Հանրապետության Ազգային արխիվի Մասիսի ներկայացուցչությանը: |