Ղեկավարվելով ,,Տեղական ինքնակառավարման մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի պահանջով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի ,,Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին,, № 912-Ն որոշման պահանջները և հաշվի առնելով, որ Անի Թումանյանի կողմից ընդունվել է ուղղակի վաճառքով գնելու առաջարկը` Մասիս քաղաքային համայնքի ավագանին որոշում է. 1.Թույլատրել մեկ տարվա ընթացքում Մասիս քաղաքային համայնքի սեփականություն հանդիսացող ՀՀ Արարատի մարզ Մասիս քաղաք Դպրոցականների փողոց թիվ 40/42 հասցեում գտնվող տնտեսական կարի վերանորոգման կետը / մակերես՝ 25 քմ/ և սպասարկման ու պահպանման համար օգտագործվող 0,0025 հա բնակավայրերի նպատակային հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողամասը /ծածկագիր՝03-003-0109-0204/ ուղղակի վաճառքով օտարել Անի Թումանյանին։ 2. Կարի վերանորոգման կետի համար մուծման վճարը կազմում է 472500/ չորս հարյուր յոթանասուներկու հազար հինգ հարյուր / ՀՀ դրամ/ 1քմ-ի արժեքը 18900 /տասնութ հազար ինը հարյուր/ ՀՀ դրամ: 3. Հողամասի ուղղակի վաճառքի գինը կազմում է 73500/ յոթանասուներեք հազար հինգ հարյուր/ ՀՀ դրամ /1 քմ-ի արժեքը 2940 /երկու հազար ինը հարյուր քառասուն/ ՀՀ դրամ: |