Ղեկավարվելով ,,Տեղական ինքնակառավարման մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետի, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ և 97-րդ հոդվածների պահանջներով, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշման պահանջներն ու հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի՝ Հասցե տրամադրելու մասին որոշման քաղվածքը /հայտ 163046, ծածկագիր 039993PZHYPR/ և առաջնորդվելով համայնքի գլխավոր հատակագծով. որոշում եմ՝
1. Մասիս համայնքի սեփականություն հանդիսացող Արգավանդ բնակավայրում գտնվող, 03-018-0255-0003 ծածկագիրը կրող, սույն որոշմանը կից հողամասի հատակագծի համաձայն առանձնացնել 0.06323 հա հողամաս։
2. 0.06323 հա հողամասի գործառնական նշանակությունը համայնքի գլխավոր հատակագծի համաձայն բնակավայրերի այլ հողերից փոխել բնակավայրերի բնակելի կառուցապատման հողերի:
3. 0.06323 հա հողամասին որպես առանձին գույքային միավոր տրամադրել Մասիս համայնք, գ․ Արգավանդ Սարալանջի փողոց 35/2 հողամաս հասցեն։