Ղեկավարվելով ,,Տեղական ինքնակառավարման մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի պահանջներով, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի թիվ 286 որոշման 46.2 կետի պահանջները և որ նշված տարածքը գտնվում է Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողերի ցանկում` Մասիս քաղաքային համայնքի ավագանին որոշում է. 1.Թույլատրել Մասիս քաղաքային համայնքի ղեկավարին Մասիս քաղաքային համայնքի սեփականություն հանդիսացող ՀՀ Արարատի մարզ ք.Մասիս, Էջմիածնի խճուղի թիվ 1/5 /ծածկագիր՝03-003-0296-0218/ 0,00778 հա, հասցեում գտնվող բնակավայրերի ընդհանուր օգտագործման հողամասը 50 տարի ժամկետով կառուցապատման իրավունքով տրամադրելու համար կազմակերպել մրցույթ:
2.Մեկնարկային գին սահմանել 2300 /երկու հազար երեք հարյուր/ ՀՀ դրամ: |