Ղեկավարվելով ,,Տեղական ինքնակառավարման մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 77-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջներով, հիմք ընդունելով ֆինանսական բաժնի պետի զեկույցը (զեկույցը կցվում է)` Մասիս քաղաքային համայնքի ավագանին որոշում է. 1. Հաստատել 2020 թվականի սեպտեմբերի 8-ից միչև 2020 թվականի դեկտեմբերի 23-ն ընկած ժամանակահատվածում ձեռք բերված հիմնական միջոցների հաշվառումը և բաշխումը գույքային հաշվառման փաստաթղթերում` համաձայն հավելված 1-ի: 2. Կից հավելված 1-ի 1-4 տողերով ձեռք բերված հիմնական միջոցները հատկացնել քաղաքապետարանի ապարատին որպես սեփականություն և արտացոլել օգտագործողի հաշվեկշռում: 3. Կից հավելված 1-ի 6-7 տողերով ձեռք բերված հիմնական միջոցները հատկացնել Մասիսի թիվ 5 մանկապարտեզ ՀՈԱԿ-ին անհատույց անժամկետ օգտագործման իրավունքով, իսկ մինչև 25000 դրամ արժեքով ձեռք բերված գույքերը հատկացնել մանկապերտեզին սեփականության իրավունքով: 4. Կից հավելված 1-ի 5-րդ տողով ձեռք բերված գրականությունը հատկացնել Մասիսի քաղաքային կենտրոնական գրադարան ՀՈԱԿ-ին՝ գրադարանային ֆոնդի համալրման համար անհատույց, անժամկետ օգտագործման իրավունքով: |