Ղեկավարվելով ,,Տեղական ինքնակառավարման մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի պահանջներով և ընդառաջելով Սամվել Սիմոնյանի խնդրանքին` /մտից մատյանի՝ 16.12.2020թ. թիվ 1624/ Մասիս քաղաքային համայնքի ավագանին որոշում է․ 1. ՀՀ Արարատի մարզ Մասիս քաղաք Երևանյան փողոց թիվ 40/2 հասցեում Սամվել Սիմոնյանին սեփականության իրավունքով պատկանող խանութի զբաղեցրած վարձակալած 0,0150 հա բնակավայրերի հասարակական կառուցապատման հողատարածքը /ծածկագիր` 03-003-118-025/, որը չի գտնվում Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողերի ցանկում, ուղղակի վաճառքով մեկ տարվա ընթացքում օտարել Սամվել Անդրանիկի Սիմոնյանին: 2.Հողամասի ուղղակի վաճառքի գինը կազմում է 441000 / չորս հարյուր քառասունմեկ հազար / ՀՀ դրամ, 1 քմ-ի արժեքը 2940 /երկու հազար ինը հարյուր քառասուն/ ՀՀ դրամ: |