|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ Մասիս ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիս համայնք ՀՀ Արարատի մարզ, ք. Մասիս, 0236-4-30-40, 0236-4-20-20, masis.ararat@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
24 դեկտեմբերի 2020 թվականի N 171-Ն |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ՄԱՍԻՍ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի, 83-րդ հոդվածի 2-րդ մասի և <<Բյուջետային համակարգի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 32-րդ հոդվածի պահանջներով, հիմք ընդունելով համայնքի ղեկավարի բյուջետային ուղերձը և ֆինանսական բաժնի պետի կողմից ներկայացված 2021 թվականի բյուջեի հակիրճ նախագիծը՝ Մասիս քաղաքային համայնքի ավագանին որոշում է. 1. Հաստատել Մասիս քաղաքային համայնքի 2021 թվականի համախմբված բյուջեն՝ ա/ եկամուտների գծով՝ 792877.3 հազար դրամ: բ/ ծախսերի գծով՝ 792877.3 հազար դրամ: 2. Հաստատել Մասիս քաղաքային համայնքի 2021 թվականի բյուջեի վարչական մասը՝ ա/ եկամուտների գծով՝ 757149.3 հազար դրամ: բ/ ծախսերի գծով՝ 757149.3 հազար դրամ: 3.Հաստատել Մասիս քաղաքային համայնքի 2021 թվականի բյուջեի ֆոնդային մասը՝ ա/ մուտքերի գծով՝ 35728.0 հազար դրամ: բ/ ծախսերի գծով՝ 35728.0 հազար դրամ: 4. Հաստատել հատված 1-ով նախատեսված 2021 թվականի համայնքի բյուջեի եկամուտները ըստ առանձին եկամտատեսակների համաձայն հավելված 1-ի: 5. Հաստատել հատված 2-ով նախատեսված 2021 թվականի համայնքի բյուջեի ծախսերը ըստ գործառական դասակարգման համաձայն հավելված 2-ի: 6. Հաստատել հատված 3-ով նախատեսված 2021 թվականի համայնքի բյուջեի ծախսերը ըստ տնտեսագիտական դասակարգման համաձայն հավելված 3-ի: 7. Հաստատել հատված 6-ով նախատեսված 2021 թվականի համայնքի բյուջեի ծախսերը ըստ գործառական և տնտեսագիտական դասակարգման համաձայն հավելված 4-ի: 8. Թույլատրել համայնքի ղեկավարին կատարել փոփոխություն տարվա ընթացքում հաստատված բյուջեի ծախսային ծրագրերի հոդվածների միջև միչև 15 % -ի չափով: 9. Սույն որոշումը ուժի մեջ է մտնում 2021 թվականի հունվարի 1-ից: |
Կողմ -8 ԵՂԻԱԶԱՐՅԱՆ ԱՐՍԵՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ՍԱՄՎԵԼ ՂԱԶԱՐՅԱՆ ԱՐՄԱՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ ԱՐՄԵՆ ՇԱՀՎԵՐԴՅԱՆ ԱԲՐԱՀԱՄ ՌԱՖԱՅԵԼՅԱՆ ՍԱՐԳԻՍ ՍՏԵՓԱՆՅԱՆ ԷԴՄՈՆԴ ՎԱՐԴԱՆՅԱՆ ՎԱՀԱՆ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԴԱՎԻԹ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ
|
Կից փաստաթղթեր՝ |
|
(1.23 Մբ)
որոշում |
|
(794.37 Կբ)
ուղերձ |
|
(3.29 Մբ)
բյուջեի հակիրճ նախագիծ |
|
(4.42 Մբ)
հավելված 1 |
|
(3.33 Մբ)
հավելված 2 |
|
(3.94 Մբ)
հավելված 3 |
|
(5.72 Մբ)
հավելված 4 |
|
|
|
Կարգավիճակի հիմք՝ | 2021 թվականի ապրիլի 21-ի թիվ 3-րդ նիստի N 28-Ն, հունիսի 10-ի թիվ 4-րդ նիստի N 58-Ն, սեպտեմբերի 17-ի թիվ 7-րդ նիստի N 95-Ն, հոկտեմբերի 19-ի թիվ 8-րդ նիստի N 129-Ն, նոյեմբերի 9-ի թիվ 9-րդ նիստի N 148-Ն որոշումներ |
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|