Ղեկավարվելով ,,Տեղական ինքնակառավարման մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի պահանջով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի ,,Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին,, № 912-Ն որոշման պահանջները և հաշվի առնելով, որ Համեստ Պետրոսյանի կողմից ընդունվել է ուղղակի վաճառքով գնելու առաջարկը` Մասիս քաղաքային համայնքի ավագանին որոշում է. 1.Թույլատրել մեկ տարվա ընթացքում Մասիս քաղաքային համայնքի սեփականություն հանդիսացող ՀՀ Արարատի մարզ Մասիս քաղաք նոր թաղամաս թիվ 35/13 հասցեում գտնվող տնտեսական շինությունը / մակերես՝ 13.2 քմ/ և սպասարկման ու պահպանման համար օգտագործվող 0,00254 հա բնակավայրերի նպատակային բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասը /ծածկագիր՝03-003-0138-0094/ ուղղակի վաճառքով օտարել Համեստ Պետրոսյանին։ 2. Տնտեսական շինության համար մուծման վճարը կազմում է 55400/ հիսունհինգ հազար չորս հարյուր / ՀՀ դրամ/ 1քմ-ի արժեքը 4200 /չորս հազար երկու հարյուր/ ՀՀ դրամ: 3. Հողամասի ուղղակի վաճառքի գինը կազմում է 74676/ յոթանասունչորս հազար վեց հարյուր յոթանասունվեց/ ՀՀ դրամ /1 քմ-ի արժեքը 2940 /երկու հազար ինը հարյուր քառասուն/ ՀՀ դրամ: |