|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ Մասիս ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիս համայնք ՀՀ Արարատի մարզ, ք. Մասիս, 0236-4-30-40, 0236-4-20-20, masis.ararat@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
24 դեկտեմբերի 2020 թվականի N 170-Ա |
ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ՄԱՍԻՍ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԿՈՂՄԻՑ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 8-ԻՑ ՄԻՆՉԵՎ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ն ԸՆԿԱԾ ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾՈՒՄ ՁԵՌՔ ԲԵՐՎԱԾ ՀԻՄՆԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐՈՒՄ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ ԵՎ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով ,,Տեղական ինքնակառավարման մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 77-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջներով, հիմք ընդունելով ֆինանսական բաժնի պետի զեկույցը (զեկույցը կցվում է)` Մասիս քաղաքային համայնքի ավագանին որոշում է. 1. Հաստատել 2020 թվականի սեպտեմբերի 8-ից միչև 2020 թվականի դեկտեմբերի 23-ն ընկած ժամանակահատվածում ձեռք բերված հիմնական միջոցների հաշվառումը և բաշխումը գույքային հաշվառման փաստաթղթերում` համաձայն հավելված 1-ի: 2. Կից հավելված 1-ի 1-4 տողերով ձեռք բերված հիմնական միջոցները հատկացնել քաղաքապետարանի ապարատին որպես սեփականություն և արտացոլել օգտագործողի հաշվեկշռում: 3. Կից հավելված 1-ի 6-7 տողերով ձեռք բերված հիմնական միջոցները հատկացնել Մասիսի թիվ 5 մանկապարտեզ ՀՈԱԿ-ին անհատույց անժամկետ օգտագործման իրավունքով, իսկ մինչև 25000 դրամ արժեքով ձեռք բերված գույքերը հատկացնել մանկապերտեզին սեփականության իրավունքով: 4. Կից հավելված 1-ի 5-րդ տողով ձեռք բերված գրականությունը հատկացնել Մասիսի քաղաքային կենտրոնական գրադարան ՀՈԱԿ-ին՝ գրադարանային ֆոնդի համալրման համար անհատույց, անժամկետ օգտագործման իրավունքով: |
Կողմ -8 ԵՂԻԱԶԱՐՅԱՆ ԱՐՍԵՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ՍԱՄՎԵԼ ՂԱԶԱՐՅԱՆ ԱՐՄԱՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ ԱՐՄԵՆ ՇԱՀՎԵՐԴՅԱՆ ԱԲՐԱՀԱՄ ՌԱՖԱՅԵԼՅԱՆ ՍԱՐԳԻՍ ՍՏԵՓԱՆՅԱՆ ԷԴՄՈՆԴ ՎԱՐԴԱՆՅԱՆ ՎԱՀԱՆ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԴԱՎԻԹ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ
|
Կից փաստաթղթեր՝ |
|
(1.13 Մբ)
որոշում |
|
(685.21 Կբ)
զեկույց |
|
(684.68 Կբ)
հավելված 1 |
|
(479.88 Կբ)
ցուցակ |
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|