Ղեկավարելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 67-րդ հոդվածի պահանջներով, հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը` Մասիս քաղաքային համայնքի ավագանին որոշում է. 1.Թույլատրել համայնքի ղեկավարին համայնքային սեփականություն հանդիսացող բնակավայրերի բնակելի կառուցապատման 0,01186 հա /ծածկագիր՝03-003-0128-0617/ և բնակավայրերի խառը կառուցապատման 0,2029 հա /ծածկագրեր՝03-003-0298-0711, 03-003-0298-0712, 03-003-0298-0713 / հողերը աճուրդ-վաճառքի միջոցով օտարելու համաձայն կից հավելվածի:
2.Հաստատել մեկնարկային գին՝ տվյալ պահին գործող հողի կադաստրային արժեքի չափով: |