Ղեկավարվելով ,,Տեղական ինքնակառավարման մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի պահանջներով և ընդառաջելով Ռուբեն Հովհաննիսյանի խնդրանքին. Մասիս քաղաքային համայնքի ավագանին որոշում է՝ 1. ՀՀ Արարատի մարզ, ք.Մասիս, Արարատյան փողոց, թիվ 19 հասցեում Ռուբեն Լևոնի Հովհաննիսյանին պատկանող սեփականության իրավունքով պատկանող հասարակական կառույցի զբաղեցրած վարձակալած 0,0061 հա բնակավայրերի հասարակական կառուցապատման հողատարածքը /ծածկագիր 03-003-0109-0085/, որը չի գտնվում Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողերի ցանկում, ուղղակի վաճառքով օտարել Ռուբեն Լևոնի Հովհաննիսյանին:
2.Հողամասի ուղղակի վաճառքի գինը կազմում է 179340 /հարյուր յոթանասունինը հազար երեք հարյուր քառասուն/ ՀՀ դրամ, 1 քմ-ի արժեքը 2940 /երկու հազար ինը հարյուր քառասուն/ՀՀ դրամ: |