Ղեկավարվելով ,,Տեղական ինքնակառավարման մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի պահանջներով և ընդառաջելով Արտուշ Խաչատուրյանի լիազորված անձ՝ Համբարձուհի Հակոբյանի խնդրանքին` Մասիս քաղաքային համայնքի ավագանին որոշում է՝ 1. ՀՀ Արարատի մարզ, ք. Մասիս, 3-րդ թաղամաս,Հերացու փող., թիվ 12/31 հասցեում Արտուշ Աղասինի Խաչատուրյանին պատկանող խանութի զբաղեցրած վարձակալած 26,7 հա բնակավայրերի հասարակական կառուցապատման հողատարածքը /ծածկագիր 03-003-107-028/, որը չի գտնվում Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողերի ցանկում, ուղղակի վաճառքով օտարել Արտուշ Աղասինի Խաչատուրյանին:
2.Հողամասի ուղղակի վաճառքի գինը կազմում է 78498 /հոթանասունութ հազար չորս հարյուր ինսունութ/ ՀՀ դրամ, 1 քմ-ի արժեքը 2940 /երկու հազար ինը հարյուր քառասուն/ՀՀ դրամ: |