Ղեկավարվելով ,,Տեղական ինքնակառավարման մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի պահանջներով և ընդառաջելով Եփրեմ Մկրտչյանի խնդրանքին /մտից մատյանի՝12.02.2020թ. թիվ 165/. Մասիս քաղաքային համայնքի ավագանին որոշում է՝ 1. ՀՀ Արարատի մարզ, ք. Մասիս Հանրապետության փողոց թիվ 5/3 հասցեում Եփրեմ Մկրտչյանին սեփականության իրավունքով պատկանող առևտրի սրահ և աշխատանքային գրասենյակի զբաղեցրած վարձակալած 0,009 հա բնակավայրերի հասարակական կառուցապատման հողատարածքը /ծածկագիր 03-003-0128-0560/, որը չի գտնվում Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողերի ցանկում, ուղղակի վաճառքով օտարել Եփրեմ Մկրտչյանին:
2.Հողամասի ուղղակի վաճառքի գինը կազմում է 264600 /երկու հարյուր վաթսունչորս հազար վեց հարյուր / ՀՀ դրամ, 1 քմ-ի արժեքը 2940 /երկու հազար ինը հարյուր քառասուն/ ՀՀ դրամ: |