Ղեկավարելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 67-րդ հոդվածի պահանջներով, հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը` Մասիս քաղաքային համայնքի ավագանին որոշում է. 1.Թույլատրել համայնքի ղեկավարին համայնքային սեփականություն հանդիսացող բնակելի կառուցապատման 0,068 հա, խառը կառուցապատման 0,01313 հա, արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության 0,0108 հա (արդյունաբերական օբյեկտներ գործառնական նշանակության) հողամասերն աճուրդ-վաճառքի միջոցով օտարելու հավելվածի համաձայն:
2.Հաստատել մեկնարկային գին՝ տվյալ պահին գործող հողի կադաստրային արժեքը: |