Ղեկավարվելով ,,Տեղական ինքնակառավարման մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, ,,Նորմատիվ իրավական ակտերի մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի ,,Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին,, № 912-Ն որոշման պահանջները և հաշվի առնելով, որ Աշոտ Խաչատրյանի կողմից ընդունվել է ուղղակի վաճառքով գնելու առաջարկը` Մասիս քաղաքային համայնքի ավագանին որոշում է.
1.Թույլատրել Մասիս քաղաքային համայնքի սեփականություն հանդիսացող ՀՀ, Արարատի մարզ, ք. Մասիս, 3-րդ փողոց, թիվ 26/4 հասցեում գտնվող ավտոտնակը /արտաքին մակերեսը՝ 32,6 քմ/ և դրա սպասարկման ու պահպանման համար օգտագործվող 0,00326 հա բնակավայրերի նպատակային բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասը /ծածկագիր՝ 03-003-0117-0033/ ուղղակի վաճառքով օտարել Մասիս քաղաքի 6-րդ փողոցի 7-րդ տան բնակիչ Աշոտ Բարիսի Խաչատրյանին /անձնագիր՝ AN0725565, տրված՝ 26․11․2013 թվականին 044-ի կողմից/։
2.Ավտոտնակի համար մուծման վճարը կազմում է 68460 /վաթսունութ հազար չորս հարյուր վաթսուն/ ՀՀ դրամ/ 1քմ-ի արժեքը 2100 /երկու հազար հարյուր/ ՀՀ դրամ:
3. Հողամասի ուղղակի վաճառքի գինը կազմում է 95844 /ինսունհինգ հազար ութ հարյուր քառասունչորս/ ՀՀ դրամ /1 քմ-ի արժեքը 2940 /երկու հազար ինը հարյուր քառասուն/ ՀՀ դրամ:
4․ՈՒժը կորցրած ճանաչել Մասիս քաղաքային համայնքի ավագանու 2019 թվականի հոկտեմբերի 23-ի ,,Մասիս քաղաքային համայնքի սեփականություն հանդիսացող հողամասը ուղղակի վաճառքի միջոցով օտարելու մասին,, N89-Ա որոշումը։