Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի, 83-րդ հոդվածի 2-րդ մասի և <<Բյուջետային համակարգի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 32-րդ հոդվածի պահանջներով, հիմք ընդունելով համայնքի ղեկավարի բյուջետային ուղերձը և ֆինանսական բաժնի պետի կողմից ներկայացված 2021 թվականի բյուջեի հակիրճ նախագիծը՝ Մասիս քաղաքային համայնքի ավագանին որոշում է. 1. Հաստատել Մասիս քաղաքային համայնքի 2021 թվականի համախմբված բյուջեն՝ ա/ եկամուտների գծով՝ 792877.3 հազար դրամ: բ/ ծախսերի գծով՝ 792877.3 հազար դրամ: 2. Հաստատել Մասիս քաղաքային համայնքի 2021 թվականի բյուջեի վարչական մասը՝ ա/ եկամուտների գծով՝ 757149.3 հազար դրամ: բ/ ծախսերի գծով՝ 757149.3 հազար դրամ: 3.Հաստատել Մասիս քաղաքային համայնքի 2021 թվականի բյուջեի ֆոնդային մասը՝ ա/ մուտքերի գծով՝ 35728.0 հազար դրամ: բ/ ծախսերի գծով՝ 35728.0 հազար դրամ: 4. Հաստատել հատված 1-ով նախատեսված 2021 թվականի համայնքի բյուջեի եկամուտները ըստ առանձին եկամտատեսակների համաձայն հավելված 1-ի: 5. Հաստատել հատված 2-ով նախատեսված 2021 թվականի համայնքի բյուջեի ծախսերը ըստ գործառական դասակարգման համաձայն հավելված 2-ի: 6. Հաստատել հատված 3-ով նախատեսված 2021 թվականի համայնքի բյուջեի ծախսերը ըստ տնտեսագիտական դասակարգման համաձայն հավելված 3-ի: 7. Հաստատել հատված 6-ով նախատեսված 2021 թվականի համայնքի բյուջեի ծախսերը ըստ գործառական և տնտեսագիտական դասակարգման համաձայն հավելված 4-ի: 8. Թույլատրել համայնքի ղեկավարին կատարել փոփոխություն տարվա ընթացքում հաստատված բյուջեի ծախսային ծրագրերի հոդվածների միջև միչև 15 % -ի չափով: 9. Սույն որոշումը ուժի մեջ է մտնում 2021 թվականի հունվարի 1-ից: |