26.09.25
ՕՐ ՀԻՇԱՏԱԿԻ ԵՎ ԽՈՆԱՐՀՈՒՄԻ
|
Սեպտեմբերի 27-ին՝ 44-օրյա պատերազմի հինգերորդ տարելիցի օրը, ժամը 11:00-ին, Մասիս համայնքի Արցախյան պատերազմներում զոհվածների հիշատակը հավերժացնող պանթեոնում կանցկացվի ծաղկեդրման և հիշատակի արարողություն։ Եկե՛ք միասին խոնարհվենք անմահացած հերոսների հիշատակի առջև, ովքեր իրենց կյանքը զոհաբերեցին հանուն այսօրվա։
|
|
25.09.25
ՇՈՒՏՈՎ ԿԳՈՐԾԻ «ՄԱՍԻՍ-ԱՅՆԹԱՊ» ԵՐԹՈՒՂԻՆ
|
Ուրախությամբ տեղեկացնում ենք, որ «ՄԱՍԻՍ ՔԱՂԱՔ-ԱՅՆԹԱՊ ԳՅՈՒՂ ԹԻՎ 02» ներհամայնքային երթուղին սպասարկելու իրավունքի ժամանակավոր հատկացման համար կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնող կազմակերպություն և անհատ ձեռնարկատեր ընտրելու նպատակով իրականացված մրցույթում հաղթող է ճանաչվել Ա/Ձ Արթուր Եղիազարյանը։ Մանրամասները՝ https://masiscity.am/Pages/Misc/Announces/view.aspx?recID=1062
|
|
25.09.25
ՄԱՍԻՍԸ՝ <<ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՄԱՅՐԱՔԱՂԱՔ>> ՄՐՑՈՒՅԹԻ ՄԱՍՆԱԿԻՑ
|
Ինչպես հայտնի է, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը 2014թ-ից ի վեր կազմակերպում է երիտասարդական մայրաքաղաքի ընտրության մրցույթ: Մրցույթի նպատակներն են.աջակցել մարզային երիտասարդական կյանքի ակտիվացմանը, երիտասարդների կարողությունների բացահայտմանը և համակողմանի զարգացմանը, երիտասարդների՝ որպես Հայաստանի Հանրապետության ակտիվ և պատասխանատու քաղաքացիների ինքնադրսևորմանն ու կայացմանը,խթանել տեղական ինքնակառավարման մարմինների կողմից երիտասարդական քաղաքականության ոլորտում իրականացվող աշխատանքների և ծրագրերի ծավալների մեծացումը,նպաստել համայնքային երիտասարդական ենթակառուցվածքների ստեղծմանը և զարգացմանը (համայնքային երիտասարդական կենտրոններ և երիտասարդական տարածքներ (միջավայրեր), ...
Մանրամասն |
|
22.09.25
ՊԱՐԳԵՎԱՏՐՎԵՑԻՆ ՄՐՑՈՒՅԹՈՒՄ ՀԱՂԹՈՂ ՃԱՆԱՉՎԱԾՆԵՐԸ
|
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Մասիս համայնքի տոնի օրը մեկնարկեց «Մասիսի գույները» խորագրով նկարչական մրցույթը, որին հնարավորություն ունեին մասնակցելու համայնքում գործող տարբեր նկարչական ստուդիաների և խմբակների սաները։Մրցույթի նպատակն էր խրախուսել երեխաների և երիտասարդների ստեղծագործական ներուժի դրսևորմանը, բացահայտել նոր տաղանդներ և նպաստել նրանց ինքնարտահայտմանը արվեստի միջոցով։Արդեն ամփոփվել են մրցույթի արդյունքները, և տարբեր անվանակարգերում հաղթող ճանաչվածները երեկ պարգևատրվեցին Մասիս համայնքի ղեկավար Դավիթ Համբարձումյանի կողմից։Շնորհավորելով մրցույթի մասնակիցներին և հաղթողներին՝ համայնքապետը նշեց.«Նման նախաձեռնությունները կարևոր են մեր համայնքի մշակութային կյանքի հարստացման ...
Մանրամասն |
|
22.09.25
ՊԱՐԳԵՎԱՏՐՎԵՑԻՆ ՀԱՄԱՅՆՔԻՆ ՑՈՒՑԱԲԵՐԱԾ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ, ՆՐԱ ՀԵՏԱԳԱ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԳՈՐԾՈՒՄ ՈՒՆԵՑԱԾ ԱՎԱՆԴԻ ՀԱՄԱՐ
|
Հայաստանի Անկախության տոնի առթիվ Մասիս համայնքի ղեկավար Դավիթ Համբարձումյանի կողմից շնորհակալագրերով ու հուշանվերներով պարգևատրվեցին այն անձինք ու կազմակերպությունների ներկայացուցիչները, ովքեր իրենց աջակցությամբ ու նվիրումով նպաստել են համայնքի զարգացմանը, ծրագրերի իրականացմանը և բնակիչների բարեկեցությանը։Շնորհավորելով ներկաներին` համայնքապետը իր խոսքում ընդգծեց․«Մասիս համայնքի կայուն զարգացումը հնարավոր է միայն միասնականության, համագործակցության և փոխօգնության պայմաններում։ Ձեր աջակցությունը մեր ընդհանուր աշխատանքի կարևորագույն գրավականն է։ Համայնքը բարձր է գնահատում յուրաքանչյուր ներդրում և պատրաստ է շարունակել համագործակցությունը հանուն համատեղ հաջողությունների»։Միջոցառումն անցկացվեց ...
Մանրամասն |
|
22.09.25
ՓԵՏՐՎԱՐԻ 16-18-Ը ԿԿԱՅԱՆԱ «Municipalika 2026» ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԸ
|
Տեղեկացնում ենք, որ Հնդկաստանում ՀՀ դեսպանությունից ստացված տեղեկատվության համաձայն՝ 2026թ. փետրվարի 16-18-ը Նյու Դելիի «Bharat Mandapam» համալիրում կայանալու է Հնդկաստանի առևտրի խթանման կազմակերպության կողմից կազմակերպվող անվտանգ, խելացի և կայուն քաղաքների նախագծման «Municipalika 2026» ցուցահանդեսը (https://www.municipalika.com/), որի ընթացքում առավել քան 500 քաղաքների 3 հազար պատվիրակների և առևտրի 10 հազարից ավել ներկայացուցիչների համար ցուցադրվելու են քաղաքների նախագծման առաջադեմ տեխնոլոգիաներ և տարբեր լուծումներ՝ խթանելով Հնդկաստանի պետական և մասնավոր հատվածի հետ գործընկերության հաստատմանը։«Municipalika 2026» ցուցահանդեսի շրջանակներում անցկացվելու են նաև ...
Մանրամասն |
|
21.09.25
ՄԱՍԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ԽՈՍՔԸ
|
Մասիս համայնքի սիրելի բնակիչներ, հայրենակիցներ,Սեպտեմբերի 21-ը մեր ժողովրդի նորագույն պատմության ամենափառավոր էջերից է:Այս օրը խորհրդանշում է մեր ազատության անքակտելի կամքը, պետականության վերածնունդը և անկախության ճանապարհին մեր ժողովրդի վճռական ընտրությունը։ Մեր անկախությունը նվաճվել է քաջարի սերունդների պայքարով, որոնք հավատացել են, որ մենք կարող ենք ունենալ ազատ և հզոր Հայաստան։Այսօր մեր պարտականությունն է պահել այդ ժառանգությունը, զորացնել մեր հայրենիքը և միասին կառուցել այնպիսի ապագա, որտեղ խաղաղությունը, ստեղծագործ աշխատանքը և բարեկեցությունը լինեն մեր ամենօրյա իրականությունը։Այսօր, իբրև Մասիս համայնքի ղեկավար, արժանապատվորեն եմ շնորհավորում ձեզ և ողջ հայ ժողովրդին՝ մաղթելով խաղաղություն, ...
Մանրամասն |
|
21.09.25
ՀԱՐԱԶԱՏ ԴԱՐԲՆԻԿՈՒՄ ԲԱՑՎԵՑ ՀԵՐՈՍԻ ԱՆՈՒՆԸ ԿՐՈՂ ԱՅԳԻՆ
|
Այսօր՝ Հայաստանի Անկախության օրը, Մասիս համայնքի Դարբնիկ բնակավայրում տեղի ունեցավ Ապրիլյան քառօրյա պատերազմում հերոսաբար անմահացած Ժորա Եսայանի անունը կրող այգու բացման հանդիսավոր արարողությունը։Միջոցառմանը ներկա էին Մասիս համայնքի ղեկավար Դավիթ Համբարձումյանը, համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Նորայր Հակոբյանը, համայնքապետարանի աշխատակազմի ներկայացուցիչներ, վարչական ղեկավարներ, համագյուղացիներ և հյուրեր։Բացման արարողությունը սկսվեց լռության րոպեով՝ ի հիշատակ հերոսի և հայրենիքի ազատության համար կյանքը նվիրաբերած բոլոր նահատակների։ Այս այգին խորհրդանշում է ոչ միայն Ժորա Եսայանի անմահ անունը, այլև անկախ ու արժանապատիվ հայրենիքի համար պայքարած բոլոր երիտասարդների նվիրումն ու արիությունը։Այգին ապագա ...
Մանրամասն |
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |