ՀՀ Արարատի մարզի Մասիս քաղաքային համայնքում 2021թ.
օգոստոսի 30-ին ժամը՝ 1100-ին, քաղաքապետարանի շենքում
կազմակերպվում է համայնքային սեփականություն հանդիսացող`
բնակավայրերի ընդհանուր օգտագործման 0,04584 հա հողատարածքների
կառուցապատման իրավունքով տրամադրման և բնակավայրերի բնակելի
ու խառը կառուցապատման 0,070489 հա հողատարածքների
կանաչապատման և բարեկարգման նպատակով մրցույթ։
Մրցույթի են դրվում հետևյալ հասցեներում գտնվող հողատարածքները՝
ք.Մասիս, 5-րդ թաղամաս, 1-ին փողոց, թիվ 15/20,
ծածկագիր՝ 03-003-0157-0023-0,01 հա,
Ազատամարտիկների փողոց, թիվ 27/68, ծածկագիր՝ 03-003-0882-0002-0,0106 հա,
6-րդ թաղամաս, 1-ին փողոց, թիվ 75/1, ծածկագիր՝ 03-003-0023-0045-0,02524 հա,
Երևանյան փողոց, թիվ 42/3, ծածկագիր՝ 03-003-0099-0165-0,0229 հա,
6-րդ թաղամաս, 1-ին փողոց, թիվ 3/2, ծածկագիր՝ 03-003-0068-0002-0,0341 հա,
Երիտասարդական փողոց, թիվ 11, ծածկագիր՝ 03-003-0107-0107-0,006592 հա,
Երիտասարդական փողոց, թիվ 17, ծածկագիր՝ 03-003-0107-0106-0,006897 հա։
Մրցույթի պայմանների ու պահանջների, անցկացման կարգի ու մասնակցության,
ձևակերպման, ինչպես նաև մրցույթի առարկայի նախնական գնի մասին
դիմել քաղաքապետարանի մրցութային հանձնաժողովին,
հեռ․՝ (0236) 4-30-40:
Հայտերի ընդունումը դադարեցվում է
մրցույթի անցկացման օրվանից 3 աշխատանքային օր առաջ։
Էլեկտրոնային փոստ՝ masis.ararat@mta.gov.am