Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ
ՄԱՍԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

գիծ
Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիս համայնք
Հասցե՝ ք. Մասիս, Կենտրոնական հրապարակ թիվ 4
Հեռ՝ (0236) 43040,40440, էլ. փոստ՝ masis.ararat@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
03 հոկտեմբերի 2022 թվականի N 4363-Ա

ԱԶԱՏ ՄՈՒՇԵՂԻ ՄԿՐՏՉՅԱՆԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ԲՆԱԿԵԼԻ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ՀՈՂԱՄԱՍԻ ՎՐԱ ԻՐ ԿՈՂՄԻՑ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑԱԾ ԿԻՍԱԿԱՌՈՒՅՑ ՄԱՌԱՆԸ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N912-Ն որոշման պահանջները, հաշվի առնելով, որ Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեում ինքնակամ կառույցի հաշվառված լինելու փաստը հավաստվում է  2022FZ90XK ծածկագրով, և ընդառաջելով Ազատ Մուշեղի Մկրտչյանի խնդրանքին՝ /մտից մատյան 12.08.2022թ. թիվ 2257/. որոշում եմ՝

1.ՀՀ Արարատի մարզի Մասիս համայնք գ. Նորաբաց նոր թաղամաս 2-րդ փողոց 30 հասցեում /ծածկագիր՝ 03-067-0003-0001/ Ազատ Մուշեղի Մկրտչյանին սեփականության իրավունքով պատկանող բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասի վրա իր կողմից ինքնակամ կառուցած կիսակառույց մառանը /27,6քմ/, որի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, կառուցված չէ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողերի ցանկում, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, ճանաչել օրինական:

2.Օրինական ճանաչված կիսակառույց մառանի համար /արտաքին մակերեսը՝ 27,6քմ/ մուծման վճարը կազմում է՝ 54.345 /հիսունչորս հազար երեք հարյուր քառասունհինգ/ ՀՀ դրամ, 1 քմ-ի արժեքը 1969 /մեկ հազար ինը հարյուր վաթսունինը/ ՀՀ դրամ:

3.Որոշման ընդունման օրվանից օրինականացման համար սահմանված վճարների՝ 60-օրյա ժամկետում չվճարման դեպքում որոշումը համարվում է ուժը կորցրած։

4.Սույն որոշումը ենթակա է պետական գրանցման:

 

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                             Դ. ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

03 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 2022թ.  

Ք.ՄԱՍԻՍ