Այսօր: Ուրբաթ, 29 Մարտի 2024թ.
Մասիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 15
ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ՄԱՍԻՍ ՀԱՄԱՅՆՔ
ԶԼՄ-ները մեր մասին
 
28/12/2017
ՔԱՂԱՔԱՊԵՏԸ ՊԱՐԳԵՎԱՏՐԵՑ ԼԱՎԱԳՈՒՅՆՆԵՐԻՆ

Այսօր` դեկտեմբերի 28-ին, Մասիսի քաղաքապետ Դ. Համբարձումյանը հյուրընկալեց մարզական և մշակութային ասպարեզներում ակնառու հաջողությունների հասած մրցանակակիրներին և նրանց մարզիչներին: Հանդիպման ընթացքում պրն. Համբարձումյանը շնորհավորեց ներկաներին գրանցած բարձր արդյունքների համար և շնորհակալություն հայտնեց տարբեր մրցույթներում ու փառատոններում լավագույնս ներկայանալու և Մասիս քաղաքի պատիվը բարձր պահելու համար: Նա շնորհավորեց ՀՀ <<Տարվա 10 լավագույն մարզիկներ>> - ի ցանկում ընգգրկված հեծանվասպորտի Աշխարհի գավաթի արծաթե մեդալակիր, մասիսցի Էդգար Ստեփանյանին: Քաղաքապետի պատվավոր հյուրն էր նաև 2017 թվականի շախմատի պատանիների աշխարհի չեմպիոն Հայկ Մարտիրոսյանը, ով նույնպես անմասն չմնաց խրախուսանքից: Քաղաքապետի կողմից լավագույններն արժանացան պատվոգրերի, արժեքավոր նվերների և դրամական պարգևների: Վերջում, մարզիչներն իրենց շնորհակալությունը հայտնեցին սաներին ոգևորելու համար և նշեցին,որ նման ուշադրության արդյունքում մասիսցիները դեռ շատ անգամներ կփայլեն տարբեր հարթակներում:

http://www.slaq.am
http://www.slaq.am/arm/news/1221230/

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Արարատի մարզ, ք.Մասիս, Կենտրոնական հրապարակ թիվ 4
0236-4-30-40, 0236-4-20-20
masis.ararat@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53054761@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԱՍԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner