Այսօր: Ուրբաթ, 26 Ապրիլի 2024թ.
Մասիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 318
ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ՄԱՍԻՍ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 3744-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ Մասիս ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիս համայնք
ՀՀ Արարատի մարզ, ք. Մասիս, 0236-4-30-40, 0236-4-20-20, masis.ararat@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

08 հունիսի 2023 թվականի N 3744-Ա

ՎՐԵԺ ՅՈՒՐԻԿԻ ՇԱԽՆԱԶԱՐՅԱՆԻՆ ԵՎ ԱՐՄԵՆ ԳԼԴԱՆՈՎԻ ՏՈՆՈՅԱՆԻՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԲԱԺՆԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ԲՆԱԿԵԼԻ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ՀՈՂԱՄԱՍԻ ՎՐԱ ԻՐԵՆՑ ԿՈՂՄԻՑ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑԱԾ ԹՎՈՎ ՉՈՐՍ ԲՆԱԿԵԼԻ ՏՆԵՐԸ, ԾԱԾԿԸ ԵՎ ՊԱՐԻՍՊԸ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N912-Ն որոշման պահանջները, հաշվի առնելով, որ Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեում ինքնակամ կառույցի հաշվառված լինելու փաստը հավաստվում է  2022CAUJ90 ծածկագրով, և ընդառաջելով Վրեժ Յուրիկի Շախնազարյանի և Արմեն Գլդանովի Տոնոյանի խնդրանքին՝ /դիմում՝ 13.06.2022թ. թիվ 234/. որոշում եմ՝

1.ՀՀ Արարատի մարզի Մասիս համայնք գ. Այնթապ 17-րդ փողոց 6-րդ նրբանցք 1 հասցեում /ծածկագիր՝ 03-012-0138-0019/ Վրեժ Յուրիկի Շախնազարյանին և Արմեն Գլդանովի Տոնոյանին ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանող բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասի վրա իրենց կողմից ինքնակամ կառուցած թվով չորս բնակելի տները /427,8քմ/, ծածկը /27,0քմ/, և պարիսպը /3,2քմ/, որոնց պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, կառուցված չէ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողերի ցանկում, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, ճանաչել օրինական:

2.Օրինական ճանաչված թվով չորս բնակելի տների համար /արտաքին մակերեսը՝ 427,8քմ/ մուծման վճարը կազմում է՝ 842.339 /ութ հարյուր քառասուներկու հազար երեք հարյուր երեսունինը/ ՀՀ դրամ, 1 քմ-ի արժեքը 1969 /հազար ինը հարյուր վաթսունինը/ ՀՀ դրամ։

3․Օրինական ճանաչված ծածկի համար /արտաքին մակերեսը՝ 27,0քմ/ մուծման վճարը կազմում է՝ 31․898 /երեսունմեկ հազար ութ հարյուր իննսունութ/ ՀՀ դրամ, 1 քմ-ի արժեքը 1181,4 /մեկ հազար մեկ հարյուր ութսունմեկ ամբողջ չորս/ ՀՀ դրամ:

4․Օրինական ճանաչված պարսպի համար /արտաքին մակերեսը՝ 3,2քմ/ մուծման վճարը կազմում է՝ 3781 /երեք հազար յոթ հարյուր ութսունմեկ/ ՀՀ դրամ, 1 քմ-ի արժեքը 1181,4 /մեկ հազար մեկ հարյուր ութսունմեկ ամբողջ չորս/ ՀՀ դրամ:

5.Որոշման ընդունման օրվանից օրինականացման համար սահմանված վճարների՝ 60-օրյա ժամկետում չվճարման դեպքում որոշումը համարվում է ուժը կորցրած։

6.Սույն որոշումը ենթակա է պետական գրանցման:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ`     
ԴԱՎԻԹ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Արարատի մարզ, ք.Մասիս, Կենտրոնական հրապարակ թիվ 4
0236-4-30-40, 0236-4-20-20
masis.ararat@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53054761@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԱՍԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner