Այսօր: Ուրբաթ, 26 Ապրիլի 2024թ.
Մասիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 322
ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ՄԱՍԻՍ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 3746-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ Մասիս ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիս համայնք
ՀՀ Արարատի մարզ, ք. Մասիս, 0236-4-30-40, 0236-4-20-20, masis.ararat@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

08 հունիսի 2023 թվականի N 3746-Ա

ՀՄԱՅԱԿ ԱԼԵՔՍԱՆԻ ԵՎ ԷՄԻԼԻԱ ԱԶԱՏԻ ՎԱՐԴԱՆՅԱՆՆԵՐԻՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԲԱԺՆԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ԲՆԱԿԵԼԻ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ՀՈՂԱՄԱՍԻ ՎՐԱ ԻՐԵՆՑ ԿՈՂՄԻՑ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑԱԾ ԲՆԱԿԵԼԻ ՏՈՒՆԸ, ԾԱԾԿԸ, ՕԺԱՆԴԱԿ ՇԻՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՊԱՐԻՍՊՆԵՐԸ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N912-Ն որոշման պահանջները, հաշվի առնելով, որ Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեում ինքնակամ կառույցի հաշվառված լինելու փաստը հավաստում է 2021YPOEE4 ծածկագրով, և ընդառաջելով Հմայակ Ալեքսանի և Էմիլիա Ազատի Վարդանյանների խնդրանքին /մտից մատյան՝ 29․08.2022թ. N 2859/. որոշում եմ՝

1.ՀՀ Արարատի մարզի Մասիս համայնք գ. Գետափնյա 15-րդ փողոց 17 հասցեում / ծածկագիր՝ 03-030-0030-0002/ Հմայակ Ալեքսանի և Էմիլիա Ազատի Վարդանյանների կողմից ինքնակամ  կառուցած բնակելի տունը /արտաքին մակերես 284,20քմ/, ծածկը /արտաքին մակերես 19,63քմ/, օժանդակ շինությունը /28,80քմ/ և պարիսպները /արտաքին մակերես 15,72քմ/, որոնց պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, կառուցված չէ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողերի ցանկում,չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, ճանաչել օրինական։

  2.Օրինական ճանաչված  բնակելի տան համար /արտաքին մակերեսը՝ 284,20քմ /մուծման վճարը  կազմում է՝ 559․590 /հինգ հարյուր հիսունինը հազար հինգ հարյուր իննսուն/ ՀՀ դրամ, 1 ք.մ.-ի արժեքը 1969 /հազար ինը հարյուր վաթսունինը/ ՀՀ դրամ:

  3․Օրինական ճանաչված ծածկի համար/արտաքին մակերեսը՝ 19,63քմ /մուծման վճարը  կազմում է՝ 23․191 /քսաներեք հազար հարյուր իննսունմեկ/ ՀՀ դրամ, 1 ք.մ.-ի արժեքը  1181,4 /մեկ հազար մեկ հարյուր ութսունմեկ ամբողջ չորս/ ՀՀ դրամ:

 4․Օրինական ճանաչված օժանդակ շինության համար /արտաքին մակերեսը՝ 28,80քմ /մուծման վճարը  կազմում է՝ 34․025 /երեսունչորս հազար քսանհինգ /ՀՀ դրամ, 1 ք.մ.-ի արժեքը 1181,4 /մեկ հազար մեկ հարյուր ութսունմեկ ամբողջ չորս/ ՀՀ դրամ:

5․Օրինական ճանաչված պարիսպների համար /արտաքին մակերեսը՝ 15,72քմ /մուծման վճարը  կազմում է՝ 18․572 /տասնութ հազար հինգ հարյուր յոթանասուներկու/ ՀՀ դրամ, 1 ք.մ.-ի արժեքը 1181,4 /մեկ հազար մեկ հարյուր ութսունմեկ ամբողջ չորս/ ՀՀ դրամ:

6.Որոշման ընդունման օրվանից օրինականացման համար սահմանված վճարների՝ 60-օրյա ժամկետում չվճարման դեպքում որոշումը համարվում է ուժը կորցրած։

7.Սույն որոշումը ուժի մեջ է մտնում ընդունման օրվանից և ենթակա է պետական գրանցման:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ`     
ԴԱՎԻԹ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Արարատի մարզ, ք.Մասիս, Կենտրոնական հրապարակ թիվ 4
0236-4-30-40, 0236-4-20-20
masis.ararat@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53054761@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԱՍԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner