Այսօր: Շաբաթ, 20 Ապրիլի 2024թ.
Մասիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 78
ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ՄԱՍԻՍ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 172-Ա
 

Զեկ. ԼԵՎՈՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Մասիս ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2022 թվականի N_
ՄԱՍԻՍ ՀԱՄԱՅՆՔԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ՀՈՂԱՄԱՍՆ ՕՏԱՐԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 48-րդ հոդվածի 3-րդ մասով, 66-րդ հոդվածի 4-րդ մասով , հիմք ընդունելով  Գևորգ Լևոնի Կոստանյանի դիմումը /մտից ՝ 21.06.2022թ. N 464/ և  Մասիսի համայնքապետարանի և Գևորգ Կոստանյանի միջև 13.09.2021 թվականին կնքված գրանցամատյան թիվ 4767 վարձակալության պայմանագիրը  և հաշվի առնելով, որ Մասիս համայնքի Մասիս քաղաքի, 6-րդ թաղամաս, 1-ին փողոց, 3/2 հասցեում  գտնվող 0,0341 հա, ծածկագիր՝ 03-003-0068-0002, հողամասը չի հանդիսանում Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամաս` Հայաստանի Հնարապետությսն Արարատի մարզի Մասիս համայնքի ավագանին որոշում է․

 Մասիս համայնքի սեփականություն հանդիսացող, Գևորգ Կոստանյանի կողմից վարձակալած՝  Մասիս համայնքի Մասիս քաղաքի 6-րդ թաղամաս 1-ին փողոց, 3/2 հասցեում գտնվող 0,0341 հա բնակավայրերի բնակելի նշանակության հողամասը /ծածկագիր՝ 03-003-0068-0002, վկայական N01092020-03-0065/,  թույլատրել մեկ տարվա ընթացքում,  տվյալ պահին գործող հողի կադաստրային արժեքով  1514654 /մեկ միլիոն հինգ հարյուր տասնչորս հազար վեց հարյուր հիսունչորս/ ՀՀ դրամի չափով  գնման նախապատվության իրավունքով, ուղղակի վաճառքով օտարել Գևորգ Կոստանյանին՝ կառուցապատման նպատակով։

 
Կողմ (0)Դեմ (0)Ձեռնպահ (0)Չի քվեարկել (0)

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԴԱՎԻԹ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ


Նախագիծ կազմող ԼԵՎՈՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
Հեղինակ Արմինա Մելոյան  
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Արարատի մարզ, ք.Մասիս, Կենտրոնական հրապարակ թիվ 4
0236-4-30-40, 0236-4-20-20
masis.ararat@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53054761@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԱՍԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner