Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի թիվ 596-Ն որոշման, հիմք ընդունելով Անուշավան Անտոնյանի հայտը (CPA0-0000-7250)․ որոշում եմ
1.Անուշավան Անտոնյանին սեփականության իրավունքով պատկանող Մասիս համայնք գ. Նորաբաց Այգեգործների փողոց 5 հասցեում տալ պահեստային շինության կառուցման նախագծման թույլտվություն:
2.Անուշավան Անտոնյանը պարտավոր է նախագծային փաստաթղթերը ներկայացնել համաձայնեցման և ստանալ շինարարության թույլտվություն։
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Անուշավան Անտոնյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: