27.03.24
ՀԱՃԵԼԻ ԱՆԱԿՆԿԱԼ՝ ԿԱՆԱՆՑ ՄԻԱՄՍՅԱԿԻ ԱՌԹԻՎ
|
Մարտի 25-27-ը Boheme-ական օրեր էին Մասիս համայնքում: Մասիսի համայնքապետարանի և Մասիս համայնքի ղեկավարին կից կանանց և երիտասարդների խորհրդակցական մարմնի նախաձեռնությամբ հաճելի անակնկալ մատուցվեց համայնքապատկան կառույցների իգական սեռի ներկայացուցիչներին: ՀՈԱԿ-ների 600-ից ավելի կին աշխատակիցներն ակնդիրն ու ունկնդիրը դարձան «Բոհեմ» գրական երաժշտական խմբի գեղեցիկ կատարումների։ Հանդիսականների երկարատև ծափողջույններն ու շնորհակալական խոսքերն ապացուցեցին, որ միջոցառումը հաջողված է:
|
|
27.03.24
ԱՐԲԱԹՈՒՄ ԲԱՑՎԵՑ <<ԱՐՄԱԹ>> ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱՆ
|
Կարևորելով Մասիս համայնքում տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացումը՝ Մասիսի համայնքապետ Դավիթ Համբարձումյանը մշտապես հետևողականություն է ցուցաբերել ոլորտի կայացման և զարգացման ուղղությամբ։Արդեն մի քանի տարի է, ինչ Ղուկասավան բնակավայրում գործում է ՏՏ կենտրոն, և շուտով նմանօրինակ կենտրոններ բացվելու են նաև համայնքի բոլոր գյուղերում նույնպես։ Առաջիկայում Մասիս քաղաքում կկառուցվի ԹՈՒՄՈ կենտրոն, որտեղ շաբաթական այցելելու է մոտ 2300 երեխա...Համայնքն աջակցում է նաև գյուղերում «Արմաթ» լաբորատորիաների հիմնադրմանը։Այսօր Արբաթի միջնակարգ դպրոցում տեղի ունեցավ «Արմաթ» ճարտարագիտական աշխատանոցի բացման արարողությունը, որին ներկա էր Մասիս համայնքի ղեկավարը, բազմաթիվ հյուրեր, ուսուցիչներ, ...
Մանրամասն |
|
21.03.24
ՍՊԱՍՈՒՄ ԵՆՔ ՀԵՏԱՔՐՔԻՐ ԵՎ ՀԱՄԱՅՆՔԱՆՊԱՍՏ ԳԱՂԱՓԱՐՆԵՐԻ
|
Մասիս համայնքի հարգելի բնակիչներ,Հիշեցնում ենք, որ ծրագրային հայտերի ներկայացման ժամկետն անսահմանափակ չէ, և սպասում ենք ձեր հետաքրքիր ծրագրերին:Եթե դու ունես համայնքի զարգացմանը միտված հետաքրքիր գաղափար, ապա այս առաջարկը քեզ համար է:Մասիս համայնքի ավագանու 01 փետրվարի 2024 թվականի N 02-Ն որոշմամբ համայնքում մեկնարկել է 2024 թվականի մասնակցային բյուջետավորման գործընթացը, որի կատարումն ապահովելու համար համայնքի ղեկավարի կողմից ստեղծվել է գործընթացի կառավարման հանձնաժողով, հաստատվել են այդ հանձնաժողովի լիազորությունները, աշխատակարգը և միջոցառումների իրականացման ժամանակացույցը։Մասնակցային բյուջետավորման գործընթացը սույն հարթակով հնարավորություն է ընձեռում համայնքի 16 տարին լրացած բնակիչներին մասնակցելու ...
Մանրամասն |
|
21.03.24
ՀԵՏԵՎԵՔ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐԻՆ, ԵՂԵՔ ԱՌՈՂՋ
|
Հարգելի բնակիչներ,Հաշվի առնելով 2022-2023թթ. թունաքիմիկատներով թունավորումների վիճակագրական տվյալները, ինչպես նաև գյուղատնտեսական աշխատանքների մեկնարկը՝ արդիական է թունաքիմիկատներով թունավորումների կանխարգելման ուղղությամբ լայնածավալ իրազեկման աշխատանքների կազմակերպումը:Հորդորում ենք հետևել ներքոնշյալ կանոններին.«ԹՈՒՆԱՔԻՄԻԿԱՏՆԵՐՈՎ ԹՈՒՆԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՈՒՄ»I. Ինչ է թունաքիմիկատը1. Թունաքիմիկատը թունավոր նյութ է, որը նախատեսված է վնասակար օրգանիզմների, օր.՝ մոլախոտերի, կրծողների, սնկերի, վնասատու միջատների ոչնչացման համար: «Գյուղատնտեսական թունաքիմիկատ»-ը ներառում է վնասատուների դեմ պայքարի նպատակով օգտագործվող մի շարք նյութեր, այդ թվում միջատասպան, մոլախոտասպան, ...
Մանրամասն |
|
20.03.24
ԻՐԱԶԵԿՈՒՄ
|
Տեղեկացնում ենք, որ ՀՀ էկոնոմիկայի նախարարության և միջազգային գործընկերների հետ համատեղ մշակվել է ֆինանսական կանխատեսումների և հաշվարկների գործիքների՝ բուսաբուծության և անասնաբուծության ճյուղերի մի շարք ուղղությունների (ոչխարաբուծություն, մեղվապահություն, անասնապահություն, հատիկաընդեղեն մշակաբույսեր, խաղողագործություն և այլն) վերաբերյալ կայք՝ https://mineconomy.am/page/2830 կամ https://gaia.am/:
|
|
18.03.24
ԾԱՆՈՒՑՈՒՄ
|
«ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2022 թվականի դեկտեմբերի 23-ին ընդունված ՀՕ-593-Ն օրենքի կատարումն ապահովելու նպատակով տեղեկացնում ենք, որ մինչև 2024 թվականի մայիսի 1-ը ներառյալ 2023թ․ հաշվետու հարկային տարվա ընթացքում ստացված հարկվող եկամուտների մասով եկամտային հարկի տարեկան հաշվարկներ (հայտարարագրեր)՝ բացառապես էլեկտրոնային եղանակով պետք է ներկայացնեն․1. 2023 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված պետական ծառայության, համայնքային ծառայության և (կամ) հանրային պաշտոններ զբաղեցնող Հայաստանի Հանրապետության քաղաքացիները,2. Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ հանդիսացող Հայաստանի ...
Մանրամասն |
|
17.03.24
ՇՈՒՏՈՎ ԿՀՆՉԵՆ ՆՈՐԱԿԱՌՈՒՅՑ ԵԿԵՂԵՑՈՒ ԶԱՆԳԵՐԸ
|
Մասիս համայնքի ղեկավար Դավիթ Համբարձումյանի մշտական ուշադրության կենտրոնում են համայնքի հոգևոր կարիքները և մասնավորապես` եկեղեցաշինության հարցը։Շուտով Նոր Կյուրին բնակավայրը նույնպես կունենա աղոթատեղի, որը կօծվի Հայոց Եկեղեցու նշանավոր սրբերից մեկի՝ սբ. Մանե կույսի անունով: Սույն եկեղեցու կառուցման աշխատանքները մեկնարկել են դեռևս 1990-ական թվականներին` ազատամարտիկների նախաձեռնությամբ։Մասյացոտնի թեմի առաջնորդ Տ. Գևորգ եպս. Սարոյանի օրհնությամբ՝ օրեր առաջ Մասիս համայնքի ղեկավարը նախաձեռնեցեկեղեցին ավարտուն տեսքի բերելու կարևոր գործընթացը: Այսօր, ուղեկցությամբ թեմակալ առաջնորդի, վարչական շրջանի հոգևոր հովիվ Տ. Ղազար քհն. Թորոսյանի, Նոր Կյուրինի վարչական ղեկավար Մյասնիկ Գրիգորյանի, Նոր Խարբերդ բնակավայրի ...
Մանրամասն |
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |