Այսօր: Երեքշաբթի, 16 Հուլիսի 2024թ.
Մասիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 277
ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ՄԱՍԻՍ ՀԱՄԱՅՆՔ
Հանրային քննարկում N 121
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ Մասիս ՀԱՄԱՅՆՔ
Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիս համայնք
ՀՀ Արարատի մարզ, ք. Մասիս, 0236-4-30-40, 0236-4-20-20, masis.ararat@mta.gov.am

ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ

02 մայիսի 2024 թվականի N 121

ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐԻ ԿԱՌՈՒՑՈՒՄ

1. 2024թ. ապրիլի 30-ին Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիսի համայնքապետարան է ստացվել «ԼԻԼԱՆԱՐՄ» ՍՊ ընկերության տնօրեն Նարեկ Պողոսյանի գրությունը՝ հասցեագրված Մասիս համայնքի ղեկավար Դավիթ Համբարձումյանին։ Գրությամբ ՆՊողոսյանըհայտնել է, որ ընկերությունը Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիսի համայնքի Նոր Կյուրին բնակավայրում նախատեսում է կառուցել կրթահամալիր, որի նպատակով ՀՀ կառավարության 2023թ. դեկտեմբերի 28-ի N2343-Ն որոշման համաձայն՝ անհրաժեշտ է իրականացնել հանրային լսումներ։

2. «ԼԻԼԱՆԱՐՄ» ՍՊ ընկերության իրավաբանական հասցեն է՝ քաղաք Երևան, Նուբարաշեն 12 փողոց,  4 շենք, 6 բնակարան։ Կրթահամալիրը նախատեսվում է կառուցել Մասիս համայնքի Նոր Կյուրին բնակավայրում։

3. Հանրային լսումն իրականացվելու է 2024 թվականի հունիսի 5-ին՝ ժամը  11։00-ին, ՀՀ Արարատի մարզ, Մասիս համայնք, Նոր Կյուրին բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրում։ 

- Շահագրգիռ հանրությունը առաջարկություններ, դիտողություններ և կարծիքներ կարող է ներկայացնել 20 աշխատանքային օրվա ընթացքում գրավոր կամ էլեկտրոնային եղանակով՝ դրանք ուղարկելով Մասիսի համայնքապետարանի www.masiscity.am պաշտոնական կայքէջին, իսկ քննարկումներին մասնակցելու համար կարող է գրանցվել նախօրոք՝ հանրային լսման կազմակերպման և անկացման համար համայնքի ղեկավարի կողմից լիազորված պատասխանատուի էլեկտրոնային փոստի միջոցով։

- Հանրային լսման կազմակերպման և անկացման պատասխանատուն հանդիսանում է Մասիս համայնքի ղեկավարի կողմից լիազորված, համայնքի ղեկավարի օգնական Կարեն Հակոբի Թադևոսյանը /հեռ.093-900-519, էլփոստ karen.tadevosyan1975@mail.ru/:



Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



Պաշտոնական էլ. փոստ` 53054761@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԱՍԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner