«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքի և ՀՀ կառավարության 2014 թվականի նոյեմբերի 19-ի N 1325-Ն որոշմամբ սահմանված կարգով՝ 2024 թվականի հուլիսի 26-ին՝ ժամը 11:00-ին, Արարատի մարզի Մասիս խոշորացված համայնքի Նորամարգ բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրում տեղի կունենա «Արևմտյան Կանի» ՍՊԸ-ի կողմից ներկայացված՝ Նորամարգ-Հրազդանի ավազների հանքավայրի արդյունահանման նախագծի շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման ՇՄԱԳ հաշվետվության վերաբերյալ հանրային քննարկում/չորրորդ փուլ/:
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում/www.env.am/, կամ՝ ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում:
Հ.Գ.Տեղեկացնում ենք, որ վերոնշյալ հանրային քննարկումը չեղարկվում է՝ համաձայն կից գրությունների: