1. 2024թ. մարտի 28-ին Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիսի համայնքապետարան է ստացվել քաղաքացի Արամ Արամյանի գրությունը՝ հասցեագրված Մասիս համայնքի ղեկավար Դավիթ Համբարձումյանին։ Գրությամբ Ա․Արամյանըհայտնել է, որ Արարատի մարզի Մասիս համայնքի Այնթապ գյուղի Երևան-Մեղրի մայրուղի 10/1 հասցեում նախատեսում է կառուցել առևտրի սրահ, որի նպատակով ՀՀ կառավարության 2023թ. դեկտեմբերի 28-ի N2343-Ն որոշման համաձայն՝ անհրաժեշտ է իրականացնել հանրային լսումներ։
2. Արամ Արամյանի բնակության հասցեն է՝ քաղաք Երևան, Հանրապետության փողոց, 71 շենք, 29 բնակարան։ Համաձայն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի՝ տվյալ գործունեությունը դասվում է Բ կատեգորիայի։ Կառուցվող առևտրի սրահը նախատեսվում է շահագործել որպես սուպերմարկետ։ Գործունեությունը նախատեսվում է իրականացնել Արարատի մարզի Մասիս համայնքի Այնթապ գյուղի Երևան-Մեղրի մայրուղի 10/1 հասցեի՝ 03-012-0238-0018 կադաստրային ծածկագրով հողամասում։ Առևտրի սրահը նախատեսվում է կառուցել հավաքովի մետաղական կարկասով, որը պետք է պարփակվի մետաղական ջերմամեկուսիչ սալերով, իսկ ճակատային մասերում իրականացվի նաև ալյուկոբոնդով երեսպատում, տարածքն իրենից ներկայացնում է պարզ ռելիեֆ ունեցող տարածք՝ 0,45հա մակերեսով, բակային տարածքում նախատեսվում է բարեկարգում և կանաչապատում, կառուցապատման տոկոսը կազմում է 76, իսկ կանաչապատմանը՝ 24 ։
3. Հանրային լսումն իրականացվելու է 2024 թվականի մայիսի 6-ին, ժամը 11։00-ին՝ Արարատի մարզի Մասիս համայնքի Այնթապ բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրում։
- Շահագրգիռ հանրությունը առաջարկություններ, դիտողություններ և կարծիքներ կարող է ներկայացնել 20 աշխատանքային օրվա ընթացքում գրավոր կամ էլեկտրոնային եղանակով՝ դրանք ուղարկելով Մասիսի համայնքապետարանի www.masiscity.am պաշտոնական կայքէջին, իսկ քննարկումներին մասնակցելու համար կարող է գրանցվել նախօրոք՝ հանրային լսման կազմակերպման և անկացման համար համայնքի ղեկավարի կողմից լիազորված պատասխանատուի էլեկտրոնային փոստի միջոցով։
- Հանրային լսման կազմակերպման և անկացման պատասխանատուն հանդիսանում է Մասիս համայնքի ղեկավարի կողմից լիազորված, համայնքի ղեկավարի օգնական Կարեն Հակոբի Թադևոսյանը /հեռ.093-900-519, էլ․փոստ karen.tadevosyan1975@mail.ru/:
4. Մինչև հանրության ծանուցումը սույն տեղեկատվությունը տրամադրել նախաձեռնողին՝ վերջինիս պաշտոնական կայքում /առկայության դեպքում/ հրապարակելու նպատակով։