Այսօր: Չորեքշաբթի, 24 Ապրիլի 2024թ.
Մասիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 150
ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ՄԱՍԻՍ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՐՑՈՒՄ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
24.04.24 ՄԱՍԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԴԱՎԻԹ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԻ ԽՈՍՔԸ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 109-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻ ԱՌԹԻՎ
Հարգելի՛ հայրենակիցներ,Սիրելի՛ հայ ժողովուրդ,Այսօր աշխարհասփյուռ հայությունն իր խոնարհումն է բերում Հայոց ցեղասպանության անմեղ նահատակների հիշատակի առջև։Մեկ դարից ավելի է անցել Օսմանյան կայսրության իրագործած ոճրագործությունից հետո, երբ նահատակվեցին բյուրավոր հայեր, երբ հայը բռնեց գաղթի ճանապարհը` թողնելով իր հայրենի տունը։ Անցնելով բազում փորձությունների միջով՝ հայն ապրեց՝ պայքարելով իր հավատի, ինքնության պահպանման համար, պայքարելով այս զարհուրելի հանցագործության ճանաչման և միջազգային դատապարտման համար, որպեսզի չլինեն նոր ցեղասպանություններ:109 տարի անց էլ մեր պահանջը նույնն է, և մեր պայքարն այսօր առավել քան կարևոր ու արդիական է։Ցեղասպանության ցավն այսօր նորովի է պատել հայ ժողովրդին, ծանր ու ... Մանրամասն
23.04.24 ՇՆՈՐՀԱԿԱԼԱԳԻՐ՝ ՀՈԱԿ-Ի ՏՆՕՐԵՆԻՆ
Այսօր Մասիս համայնքի ղեկավար Դավիթ Համբարձումյանը հյուրընկալեց Նոր Կյուրին բնակավայրի մսուր-մանկապարտեզի տնօրեն Նարգիզ Հակոբյանին:
Համայնքապետը շնորհակալություն հայտնեց տնօրենին և երկար տարիների բազմավաստակ աշխատանքի, մատաղ սերնդի դաստիարակության գործում անուրանալի ներդրման համար Ն. Հակոբյանին հանձնեց շնորհակալագիր:
Շնորհավորում ենք:

 

23.04.24 ՈԳԵԿՈՉՄԱՆ ԱՂՈԹՔ ՈՒ ՄՈՄԱՎԱՌՈՒԹՅՈՒՆ` Ի ՀԻՇԱՏԱԿ ԲՅՈՒՐ ՆԱՀԱՏԱԿՆԵՐԻ
Այսօր` Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի նախօրեին, Մասիս համայնքում տեղի ունեցավ մոմավառություն, և ներկաներն աղոթք հղեցին առ Աստված` ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի և Արցախյան պատերազմների նահատակ հայորդիների։
Հարգենք և խնկարկենք բյուր նահատակների հիշատակը։
Հիշատակն արդարոց օրհնությամբ եղիցի։
22.04.24 ՄՈՄԱՎԱՌՈՒԹՅՈՒՆ՝ Ի ՀԻՇԱՏԱԿ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԶՈՀԵՐԻ
Օրհնությամբ Մասյացոտնի թեմի առաջնորդ Տեր Գևորգ եպս. Սարոյանի,
ապրիլի 23֊ին՝ ժամը` 20։00, Սուրբ Թադեոս եկեղեցու հիշատակ Խաչքարի առջև կկատարվի մոմավառություն Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հոգիների համար:
Իսկ ապրիլի 24-ին՝ ժամը 10:00-ին, Սուրբ Թադեոս եկեղեցում կկատարվի բարեխոսական կարգ:
20.04.24 ՈՏՔԻ՛, ԴԱՏԱՐԱՆՆ Է ԳԱԼԻՍ
Մասիս քաղաքի Առնո Բաբաջանյանի անվան երաժշտական դպրոցի դահլիճը երեկ կրկին լեփ-լեցուն էր. հանդիսականների դատին հանձնվեց Պերճ Զեյթունցյանի «Ոտքի՛, դատարանն է գալիս» դրամայի բեմականացումը, որի առանցքային կերպարը հայազգի վրիժառու Սողոմոն Թեհլերյանն է և հայտնի դեպքին հաջորդող դատավարությունը, որի ընթացքում Սողոմոն Թեհլերյանն արդարացվեց:Մասիսի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի «Մասիսի նոր սերունդ» թատերախմբի/գեղ. ղեկավար՝ Արշակ Ղազարյան/ պատանի դերասանների խաղը ներկաներին մտովի տեղափոխեց Բեռլին, որտեղ հայ վրիժառուն գնդակահարեց մեր ժողովրդի ոխերիմ թշնամուն՝ Թալեաթ փաշային:Դերասանների խաղն ամբողջացրեց ներկայացման ավարտին ծածանված Արցախի դրոշը, որն ապացույց է անկոտրում հավատի ... Մանրամասն
19.04.24 ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏ՝ ՕՐԱԿԱՐԳԱՅԻՆ ԲԱԶՄԱԹԻՎ ՀԱՐՑԵՐՈՎ
Այսօր տեղի ունեցավ Մասիս համայնքի ավագանու հերթական նիստը, որին մասնակցում էր ավագանու 20 անդամ: Համայնքի ավագանու հավանությանը ներկայացված էին մի քանի տասնյակ հարցեր, որոնց վերաբերյալ կայացվեցին համապատասխան որոշումներ:
Ավագանու հերթական նիստի օր սահմանվեց մայիսի 17-ը:
Մանրամասները՝
18.04.24 ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱՆԻՍՏ ԲՆԱԿԱՎԱՅՐ
Այսօր Մասիս համայնքի ղեկավար Դավիթ Համբարձումյանն այցելեց
Հայանիստ բնակավայր, որտեղ արդեն ավարտվել են սուբվենցիոն ծրագրով իրականացվող ասֆալտապատման աշխատանքները, իսկ ոռոգման ցանցի կառուցումը դեռևս ընթացքի մեջ է:
Դ. Համբարձումյանն ու համայնքապետարանի աշխատակազմի ներկայացուցիչները, Հայանիստի վարչական ղեկավար Արթուր Բաբաջանյանն այցելեցին նոր կառուցվող դպրոցի տարածք, այնուհետ՝ Հայանիստի մանկապարտեզ, որն ընդգրկված է սուբվենցիոն ծրագրում, և մոտ ապագայում բնակավայրը կունենա նորակառույց նախադպրոցական ուսումնական հաստատություն:
Համայնքապետը վարչական ղեկավարի հետ քննարկեց ընթացիկ մի քանի ծրագրեր, որոշ հարցերի հետ կապված տրվեցին հանձնարարականներ:
Շրջայցերը բնակավայրեր շարունակվելու են:
1 2 3 4 5 6 7 8 9 10 ...



Բոլորը
Ավագանու նիստեր
Ավագանու արտահերթ նիստ
Ավագանու արտահերթ նիստ
ԱՎԱԳԱՆՈՒ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏ
ԱՎԱԳԱՆՈՒ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏ
Ավագանու հերթական նիստ
Ավագանու արտահերթ նիստ
ԱՎԱԳԱՆՈՒ ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏ
Ավագանու հերթական նիստ
Ավագանու հերթական նիստ
Ավագանու հերթական նիստ
Ավագանու հերթական նիստ
ԱՎԱԳԱՆՈՒ ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏ
Ավագանու հերթական նիստ
Ավագանու հերթական նիստ
Ավագանու արտահերթ նիստ
Ավագանու արտահերթ նիստ
Ավագանու արտահերթ նիստ
Ավագանու հերթական նիստ (06.06.2022)
Ավագանու արտահերթ նիստ
Ավագանու հերթական նիստ
Ավագանու հերթական նիստ
Ավագանու արտահերթ նիստ
Ավագանու հերթական նիստ
Ավագանու արտահերթ նիստ
Ավագանու նիստ
Ավագանու հերթական նիստ
Ավագանու հերթական նիստ
Ավագանու հերթական նիստ
Ավագանու հերթական նիստ
Ավագանու նիստ
Ավագանու արտահերթ նիստ
Ավագանու հերթական նիստ
ԱՎԱԳԱՆՈՒ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏ
Ավագանու հերթական նիստ
ԱՎԱԳԱՆՈՒ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏ
Ավագանու նիստ
ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏ
ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏ
Ավագանու նիստ
ԱՎԱԳԱՆՈՒ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏ
ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏ
ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏ
Ավագանու նիստ
Ավագանու նիստ
Ավագանու նիստ (23.10.2019)
ավագանու նիստ
ավագանու հերթական նիստ
ավագանու նիստ
ավագանու նիստ
Ավագանու արտահերթ նիստ
ԱՎԱԳԱՆՈՒ ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏ
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Արարատի մարզ, ք.Մասիս, Կենտրոնական հրապարակ թիվ 4
0236-4-30-40, 0236-4-20-20
masis.ararat@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53054761@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԱՍԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner