Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսական տեխնիկայի ֆինանսական վարձակալության` լիզինգի պետական աջակցության ծրագրի շրջանակներում տնտեսավարողները հնարավորություն ունեն լիզինգով ձեռք բերել նոր գյուղատնտեսական տեխնիկա։
ԾՐԱԳՐԻ ՊԱՅՄԱՆՆԵՐՆ ԵՆ՝
-20% կանխավճար.
-սուբսիդավորման արդյունքում՝ լիզինգի տարեկան 2 % տոկո սադրույք.
-ձեռք բերվող տեխնիկաների արժեքների հանրագումարը 1 տնտեսավարողին՝ 200 մլն ՀՀ դրամ.
արտոնյալ ժամկետը՝ տարեկան մինչև 6 ամիս.
մարման ժամկետը՝
- կոմբայնների համար` 10 տարի.
- տրակտորների համար` 6 տարի.
- հավաքիչմամլիչների, շարքացանների համար` 3–6 տարի.
- այլ գյուղատնտեսական տեխնիկայի համար` 3 տարի:
Ընդ որում միևնույն շահառուին միաժամանակ տրակտորներ և այլ գյուղտեխնիկա լիզինգով տրամադրելու դեպքում մարման ժամկետը կարող է սահմանվել 6 տարի:
ԾՐԱԳՐԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ԿԱՐԳԸ
Ծրագրից օգտվելու համար անհրաժեշտ է դիմել ծրագրի մասնակից ֆինանսական կառույցներին`
«ՎՏԲ Հայաստան Բանկ» ՓԲԸ
«ԱԳԲԱ ԼԻԶԻՆԳ» ՎԿ ՓԲԸ
«Հայաստանի Զարգացման և Ներդրումների Կորպորացիա» ՈՒՎԿ ՓԲԸ
«ՔԱՐԴ ԱգրոԿրեդիտ» ՈՒՎԿ ՓԲԸ
«Ֆարմ Կրեդիտ Արմենիա» ՈՒՎԿԱԿ
Հավելյալ տեղեկատվություն ստանալու համար կարող եք դիմել նախարարության գյուղատնտեսության պլանավորման և զարգացման վարչություն, հեռ.՝ (011) 561235, (011) 525232: