Ղեկավարվելով ,,Տեղական ինքնակառավարման մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի պահանջներով և ընդառաջելով Մարիամ Գևորգյանի խնդրանքին /մտից մատյանի՝10.10.2019թ. թիվ 1206/. Մասիս քաղաքային համայնքի ավագանին որոշում է՝
1. Մասիս քաղաքային համայնքի սեփականություն հանդիսացող ՀՀ Արարատի մարզ, ք. Մասիս, 3-րդ թաղամաս, թիվ 18/2-1 հասցեով 0,00045 հա բնակավայրերի բնակելի կառուցապատման հողատարածքը /ծածկագիր 03-003-0108-0137/, որը չի գտնվում Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողերի ցանկում, ուղղակի վաճառքով օտարել Մարիամ Աշոտի Գևորգյանին:
2.Հողամասի ուղղակի վաճառքի գինը կազմում է 13230 /տասներեք հազար երկու հարյուր երեսուն / ՀՀ դրամ, 1 քմ-ի արժեքը 2940 /երկու հազար ինը հարյուր քառասուն/ՀՀ դրամ: